News & Views Election Diagram Photo Digest Parties & Players Your Response Q & A

go to news archive go to news main page

Նախկին արտգործնախարարը ձերբակալվել է փողերի լվացման մեղադրանքով

Գայանե Աբրահամյան
Հրապարակվել է 2007թ. մայիսի 8-ին

Հայսատանի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) ձերբակալել է նախկին արտգործնախարար, կառավարությունը բարձրագոչ քննադատող Ալեքսանդր Արզումանյանին որպես փողերի լվացման կասկածյալ, ինչը ընդդիմության ղեկավարների կարծիքով անճկուն փորձ է լռեցնելու կառավարության ընդդիմախոսներին մայիսի12 –ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախօրյակին:

Արզումանյանը ձերբակալվել է մայիսի 7-ի ուշ երեկոյան, երբ աշխատանքից վերադառնում էր տուն: Նա “Քաղաքացիական անհնազանդություն շարժում” հասարակական կազմակերպության նախագահն է: Արզումանյանի կինը` Մելիսսա Բրաունը, EurasiaNet-ին հայտնեց, որ կալանքից առաջ Արզումանյանին թույլատրել են կատարել մեկ հեռախոսազանգ, եւ նա կնոջը հավաստիացրել է. “ նրանք ոչ մի հիմք չունեն մեղադրելու ինձ”:

Արզումանյանի փաստաբանը` Հովիկ Արսենյանը, EurasiaNet-ին հայտնեց, որ նախկին արտգործնախարարը ներկայումս պահվում է Երեւանի “Կենտրոն” բանտում: “Այս պահին նա կալանքի տակ է պահվում որպես կասկածյալ”, - ասաց Արսենյանը: “Հուսով եմ նրանք այս սահմանը չեն անցնի”: Գործի կապակցությամբ մայիսի 5–ին խուզարկություն է անցկացվել Արզումանյանի բնակարանում եւ գրասենյակում: [Մանրամասները տես Eurasia Insight archive.]

Ըստ օրենքի, քննիչներն ունեն 72 ժամ որպեսզի կամ փողերի լվացման մեղադրանք ներկայացնեն Արզումանյանին կամ նրան ազատ արձակեն:

Նախկին փոխվարչապետ եւ պաշպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որը նույնպես կասկածյալ է փողերի լվացման գործով, մայիսի 8-ին իր ընտանիքի հետ միասին կանչվել է Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ) հարցաքննության: Ավելի ուշ նա ազատվել է: “Քանի որ ես ասելու ոչինչ չունեմ, նրանք ինձ ասացին, որ ինձ նորից կկանչեն հարցաքննության”, - ասաց նա EurasiaNet.-ին: Շիրխանյանի բնակարանում նույնպես խուզարկություն է անցկացվել:

“Քաղաքացիական անհնազանդություն շարժման” մեկ այլ անդամ Արկադի Կարապետյանը մայիսի 7-ի գործով հրավիրվել է ԱԱԾ հարցաքննության: Հրավիրվել են մի քանի ուրիշներ եւս։ [Մանրամասները տես Eurasia Insight archive.]

Հայաստանի քրեական օրենսգրքի 190 հոդվածին համապատասխան, Ազգային անվտանգության ծառայությունը մեղադրում է Արզումանյանին մոսկվայաբնակ Լեւոն Մարկոսից անօրինական կերպով 180 հազար դոլար ստանալու համար: Լեւոն Մարկոսը հետախուզվում է զեղծարարության մեղադրանքով: Համաձայն ԱԱԾ-ի՝ կալանքի առնչությամբ արած հայտարարության, ենթադրվում է, որ Մարկոսը փողը փոխանցել է ընտրությունների նախօրյակին ինչ-որ անկարգություններ հրահրելու նպատակով: Ըստ հայտարարության “նա որոշ նպատակներ է հետապնդում եւ ակնկալում է դրանք իրականացնել նախընտրական ժամանակահատվածում”:

Ավելի վաղ EurasiaNet-ին տված իր հարցազրույցում Արզումանյանը ժխտել է, թե նա հանդիպել էր Մարկոսին վերջերս Մոսկվա կատարած իր այցի ժամանակ, ինչն էլ, համաձայն հաղորդագրության, առաջացրել է քննիչների հետաքրքրությունը:

Ենթադրվում է, որ Մարկոսը նախկինում եղել է վարչապետ Սերժ Սարգսյանի հակառակորդը, չնայած այդ թշնամության մանրամասները հանրությանը հայտնի չեն: Այդ փաստը հուշել է որոշ ընդդիմադիր ղեկավարների հայտարարել, որ կալանքը եւ հետաքննությունը ունեն քաղաքական ենթատեքստ:

Ընդդիմադիր Ազգային Ժողովրդավարական Միության առաջնորդ եւ հետխորհրդային Հայաստանի առաջին վարչապետ (1990-1992) Վազգեն Մանուկյանը գործը որակում է “ծիծաղելի”:

“Ինչպե՞ս կարելի է 180 հազար դոլարով պետական հեղաշրջում իրականացնել”, հարցրեց Մանուկյանը իր աջակիցներին մայիսի 7-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ:

Արամ Կարապետյանը՝ “Նոր Ժամանակներ” արմատական ընդդիմադիր կուսակցության առաջնորդը, որը վերջերս միավորել է իր ուժերը ընտրակեղծիքների դեմ ցույցեր կազմակերպող “Հանրապետություն” կուսակցության եւ “Իմպիչմենտ” դաշինքի հետ, կիսում է նրա թերահավատությունը:

“Նրանք փորձում են մեզ լռեցնել, զգուշացնում են՝ չշարժվեք, թե չէ նման գործ կհորինեն նաեւ մեր դեմ”, ասաց նա մայիսի 8-ի լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Արզումանյանը եւ Շիրխանյանը աշխատել են կառավարությունում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք:

Կառավարությունը դեռեւս մեկնաբանություններ չի արել կալանքի վերաբերյալ, բայց ԱԱԾ-ն հայտարարել է, որ “լուրջ հիմքեր” ունի հետաքննության համար։

Խմբագրի կողմից. Գայանե Աբրահամյանը ArmeniaNow անկախ առցանց շաբաթաթերթի լրագրող է Երեւանում։



Reprints: Want to use a EurasiaNet.org story or  photo on Armenia's 2007 parliamentary elections? Please see our republication guidelines first.


Former Foreign Minister Alexander Arzumanian. (Dean C.K. Cox for EurasiaNet)

Former Deputy Prime Minister and Deputy Defense Minister Vahan Shirkhanian. (Dean C.K. Cox for EurasiaNet)
ARMENIA: VOTE 2007 is a production of EurasiaNet.org with funding provided by the Open Society Institute. Copyright © 2007, EurasiaNet.org. EurasiaNet.org EurasiaNet.org
Armenia: Vote 2007 Feedback Resources Credits Email This Page