News & Views Election Diagram Photo Digest Parties & Players Your Response Q & A

go to news archive go to news main page

Մրցակցություն ռիթմերով: Իշխանամետ կուսակցությունները քվեներ շահելու համար կազմակերպում են հայտնի երաժիշտների համերգներ

Գայանե Աբրահամյան
Հրապարակվել է 2007թ. մայիսի 8-ին

Մոռացեք կուսակցական պլատֆորմները, խարիզմատիկ հռետորներին ու ընտրակաշառքները: Մայիսի 12-ի ընտրությունների պայքարի թեժացման պամաններում քարոզարշավի երկու առաջատարները` կառավարող Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ու իշխանամետ “Բարգավաճ Հայաստանը” պայքայի միջոց են ընտրել երաժշությունը:

Երկու կուսակցությունները լարված պայքար են մղում առավել սիրված երգերի համերգներ, եւ առավել հայտնի աստղերի կատարամամբ կազմակերպելու համար: Համերգները Հայաստանում գրեթե ամենօրյա երեւույթ են դարձել, ընդ որում ընդդիմադիր կուսակցությունների մինչեւ այժմ կազմակերպած համերգները բավական խղճուկ տեսք ունեին:

Լուրջ երգակռիվը սկսվեց ապրիլի 26-ին, երբ բազմաթիվ հայկական սիրված երգիչներ պաշտոնապես հայտարարեցին, որ իրենք իշխող Հանրապետական կուսակցության կողմնակիցներ են ու մտադիր են նրա ընտրարշավին նպաստ բերել իրենց համերգներով:

Դիտորդների մեծ մասի կարծիքով, [տեղական] սուպեր աստղերի մեծ մասն անցել է Հանրապետականի կողմը, իսկ “Բարգավաճ”-ը իր ընտրարշավը համեմում է սիրված ռուս երգիչներով: Ընդ որում, համերգը կարեող է լինել ցանկացած մեծության բնակավայրում: Մարտի 20-ին այս կուսակցությունը հրավիրել էր ռուս երգիչ Միխայիլ Շուֆուտինսկուն համերգ տալու ի պաշտպանություն Հայաստանի հարավ-արեւմուտքում գտնվող Արմավիր փոքր քաղաքում քաղաքապետի պաշտոնը վիճարկող իր թեկնածուի: Վերջինիս հակառակորդը Հանրապետական կուսակցության անդամ էր:

Հետաքրքրությունը բորբոքելու համար ստեղծվում է խորհրդավորության մթնոլորտ: Մայիսի 7-ին Երեւանի Օպերայի հրապարակում Հանրապետական Կուսակցության կողմից անցկացվելիք մեծ համերգի մանրամասները գաղտնի էին պահվում, ասելով, որ դա “անակնկալ է հանդիսատեսի համար”:

Մի ուրիշ գաղտնիք է այն, թե որքան է այս զվարճանքերի արժեքը: Ըստ Ընտրական օրենսգրքի, կուսակցություններն ընտրարշավի համար կարող են ծախսել միայն 60 միլիոն դրամ (մոտ 167 հազար 131 ԱՄՆ դոլար): Համաձայն Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով ներկայացված վերջին փաստաթղթերի, “Բարգավաճ Հայաստանը” ծախսել էր միայն 90 հազար 140 դոլար, Հանրապետական կուսակցությունը` 152 հազար, իսկ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը` 130 հազար: Այս երեքը ամենից հաճախ համերգներ կազմակերպողների թվում են:

Ճիշտ է, կուսակցությունները պնդում են, թե երգիչները համերգներին մասնակցում են որպես կամավորներ` ձրի: Հանրապետական կուսակցության պարագայում շատ երգիչներ ասում են, որ նրանք ելույթ են ունենում ի նշան երախտագիտության նախկինում նրանց ցուցաբերված օգնության համար, կամ էլ` հավատալով կուսակցության խոստումներին:

“Հանրապետական կուսակցությունը միշտ մեր կողքին է եղել համերգներ կազմակերպելիս, այն միշտ օգնել է մեզ այլ հարցերում, այնպես որ սա կուսակցությանը մեր երախտագիտությունը հայտնելու ամենահասարակ ձեւն է”, ասաց Շուշան Պետրոսյանը` թերեւս Հայաստանի առավել հայտնի երգչուհին:

Սակայն ոչ բոլոր արտիստներն են այս կարծիքին: Երգիչներից մեկը, որը խնդրեց իր անունը չհրապարակել, EurasiaNet-ին ասաց, որ կուսակցությունները վճարում են բոլոր երգիչներին, այսպիսով ընտրարշավը դարձնելով նրանց համար փող վաստակելու լավ առիթ: Նա ասաց, որ “շատ հայտնի” երգիչները մի ելույթի համար կարող են ստանալ 500-ից միչնեւ 1000 դոլար, “միջակները”` ավելի քիչ` 200-500 դոլար:

“Գները սովորականից բարձր են, քանի որ կուսակցությունները մրցակցում են որ երգիչները չերգեն իրենց հակառակորդների համար”, ասաց նա: “Այնպես որ հասույթները սովորականից երեք անգամ ավելի են, եւ երգիչներն էլ կարող են ընտրել թե որ առաջարկն է ավելի շահավետ”: Նա ավելացրեց, որ ռուս երգիչների գները “բոլորովին այլ են` չորս կամ հինգ զրոներով”:

Մի հայտնի հայ շոու-բիզնեսի պրոդյուսեր, որը խնդրեց իր անունը գաղտնի պահել, գտնում է, որ ռուս երգիչներին նախընտրական համերգներին բերելը նստում է առնվազն 200-300 հազար դոլար: Նա հայտնեց, որ ռուսաստանյան աստղ Իրինա Ալեգրովան մի անգամ մի նախընտրական համերգի համար պահանջեց 100 հազար դոլար, այն էլ զեղչ էր արել, քանի որ ուներ հայ նախնիներ:

Սակայն “Բարգավաճ Հայաստանի” խոսնակ Բաղդասար Մհերյանը EurasiaNet-ին հայտնեց, որ իր կուսակցությունը մտադրություն չունի մեծ գումարներ ծախսել ռուս աստղերի մասնակցութամբ համերգների վրա: “Նրանցից գրեթե բոլորը ճանաչում են [կուսակցության առաջնորդ] Գագիկ Ծառուկյանին ու ելությ են ունենում նրա համար անվճար”:

Այնուհանդերձ, կան ինքնարժեքի տարրեր, որոնք ամենեւին ձրի չեն: “Ֆորտ Մյուզիք Սենթեր” կենտրոնի տնօրեն Տիգրան Արշակյանը, որը զբաղվում է երաժշտական սարքավորման վաճառքով ու վարձույթով, հայտենց որ մի բացօթյա համերգի համար սարքավորման վարձը կազմում է, կախված տեղից, 1000-ից մինչեւ 2500 դոլար:

Հայ հայտնի երգիչ-երգահաններից մեկը չի թաքցնում, որ ինքն իր աշխատանքի դիմաց վարձատրություն է ակնկալում: Ռուբեն Հախվերդյանը, որը հայտնի է կառավարության հանդեպ քննադատական դիրքորոշմամբ, մի երգ է գրել կառավարական կոալիցիայի անդամ Հայ Հեղափոխական Դաշնակցության համար: Ինչպես մայիսի 3-ին նա ասաց լրագրողներին, դա արել է, ելնելով իր համակրանքից դեպի այդ կուսակցության 117-ամյա “պայքարը` նվիրված մարդկանց կյանքը փոխելուն”: “Ես ամեն ինչ կանեմ որ գոնե 3000 դոլար ստանամ այս երգի համար”, ասաց նա:

Հախվերդյանը քննադատեց այն երգիչներին, որոնք, իր խոսքով, առաջ քննադատում էին կառավարությանը, իսկ հիմա հանձն են առել աջակցել Հանրապետական կուսակցությանը: “Ինձ համար դա անընդունելի է”, ասաց նա:

Որոշ երգիչներ հաճույքով երգում են ցանկացած կուսակցության համար: Ապրիլին Հայ Հեղափոխական Դաշնակցությունը մի մեծ համերգ կազմակերպեց երգահան ու երգիչ Արտո Թունջբոյաջյանի ու նրա էթնո-ջազ ոճի Արմենիան Նեվի Բենդ խմբի մասնակցությամբ: Դրանից մի շաբաթ առաջ Թունջբոյաջյանն ու իր խումբը երգում էին “Ժառանգություն” ընդդիմադիր կուսակցության համար:

Ընդդիմադիր կուսակցություններ, որոնց միջոցներն ավելի սուղ են, ընդհանուր առմամբ ավելի քիչ են համերգներ անցկացնում, թեեւ Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը մայիսի 7-ին մի համերգ կազմակերպեց Երեւանի կենտրոնում: Մինչդեռ ընդդիմության շատ անդամներ արհամարհական են վերաբերում այդ գործունեությանը:

“Ի՞նչ քաղաքական պայքար կա այդտեղ: Մենք պե՞տք տարբեվենք Եվրատեսիլից”, ասաց Հայոց Համազգային շարժման անդամ Արամ Մանուկյանը. դա նախկին կառավարող կուսակցությունն է, որը ավլի ուշ դուրս եկավ ընտրապայքայից: “Երգեըը վերածվել են քաղաքական իրադարձությունների”:

Նախընտրական համերգները վերջին հաշվով կարող են վնաս բերել նույնիսկ առավել հաջողակ կազմակերպիչներին: Այս կարծիքն ունի “Անտարես” գովազդային ու հանրային կապերի մասնագիտացված ընկերության տնօրեն Քրիստին Հովհաննիսյանը: “Մարդիկ կարող են կլանվել համերգով ու լիովին մոռանալ թե որ կուսակցության համար էր այն կազմակերպված”, ասաց նա:

Խմբագրի կողմից. Գայանե Աբրահամյանը ArmeniaNow անկախ առցանց շաբաթաթերթի լրագրող է Երեւանում։



Reprints: Want to use a EurasiaNet.org story or  photo on Armenia's 2007 parliamentary elections? Please see our republication guidelines first.


Singers of Russian pop group Blestyashiye (Shining) sing to a crowd of several thousand in Yerevan. (Dean C.K. Cox for EurasiaNet)

Armenian pop star Andre sings to the crowd. (Dean C.K. Cox for EurasiaNet)

The crowd was mostly full of young adults, cheering and dancing during the performances. (Dean C.K. Cox for EurasiaNet)
ARMENIA: VOTE 2007 is a production of EurasiaNet.org with funding provided by the Open Society Institute. Copyright © 2007, EurasiaNet.org. EurasiaNet.org EurasiaNet.org
Armenia: Vote 2007 Feedback Resources Credits Email This Page