News & Views Election Diagram Photo Digest Parties & Players Your Response Q & A

go to news archive go to news main page

Երեվանում բախումներ եղան ոստիկանությունը եւ ընդդիմության անդամների միջեւ

Մարիաննա Գրիգորյան
Հրապարակվել է 2007թ մայիսի 10 ին

Մայիսի 9-ին Երեւանի կետրոնում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության եւ ընդդիմության կողմից կազմակերպված բողոքի երթի մասնակիցների, մի բողոք, որն, ըստ ակտիվիստների, ուղղված էր Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կեղծելու կառավարության ծրագրի դեմ: Բախումը, որը քարոզարշավի առաջին նման մեծ հրապարականություն ստացած միջադեպն էր, տեղի ունեցավ մայիսի 12-ի ընտրությունների ընտրարշավի պաշտոնական ավարտի նախորդ օրը:

Դա “Հանրապետություն” եւ “Նոր Ժամանակներ” կուսակցությունների, ինչպես նաեւ “Իմպիչմենտ” ընտրական դաշինքի կողմից հրավիրված երկրորդ համատեղ հանրահավանքն էր: Վերջերս կազմավորված այդ կոալիցիայի առաջինը հավաքը անցկացվել էր մայիսի 3-ին Երեւանում: “Հանրապետություն” կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը հավաստիացրել է, որ եթե խորհրդարանական ընտրությունները “արդար” չկանցկացվեն, ապա խումբը մայիսի 13-ին կհրավիրի մեկ այլ հանրահավաք “ապացուցելու համար, որ ժողովուրդն է այս երկրի տերը”: Ընդդիմության աջակիցները երթով գնացել են դեպի Ազգային Անվտանգության Ծառայության Երեւանի կենտրոնակայան` բողոք հայտնելու ենթադրվող փողերի լվացման մեջ մեղադրվող ընդդիմության ակտիվիստ եւ նախկին արտգործնախարար Ալեքսադր Արզումանյանի ձերբակալման, ինչպես նաեւ, ինչպես իրենք են ասում, մայիսի 12 –ի խորհրդարանական ընտրությունների նախօրյակին տիրող վախի մթնոլորտի դեմ : [Մանրամասները տես Eurasia Insight archive.]

Բողոքի ցույցի մասնակիցների թվին տրվում են մեծապես զանազանվող գնահատականներ: Կազմակերպիչների կարծիքով ավելի քան 35 հազար մարդ է մասնակցել երթին, որոշ տեղական դիտորդներ նշում են 20 հազար, մինչդեռ ոստիկանությունը նշում է ընդամենը 4000: Սակայն, ցուցարարների՝ ԱԱԾ-ի շենք հասնելուն պես, փողոցի լույսերն անջատվել են:

Հանրաքավաքը սկսվել էր մի քանի թաղամաս այն կողմ՝ Մատենադարանի (Երեւանի Հին Ձեռագրերի թանգարանի) առջեւ. Այդտեղ բռունցքներ բարձրացրած եւ “իմպիչմենտ” գոռացող հազարավոր ցուցարարներ, հիմնականում տղամարդիկ, բայց նաեւ երեխաներ, որոնցից ոմանք թափահարում էին “Հանրապետություն” կուսակցության դրոշները, պահանջում էին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Պահանջների թվում էր նաեւ՝ վերջ տալ “դոդացմանը” պահանջը, ինչի տակ նկատի է ունեցվում իշխանամետ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մականունը, “Դոդի Գագո”:

Փողոցի ներքեւի մասում հավաքված համազգեստավոր ոստիկանների խումբը սկզբում առանց հետաքրքրության էր դիտում անցուդարձը, նրանք երբեմն իրար մեջ խուսում էին: Բայց երբ ցուցարարները մոտեցան ԱԱԾ-ին՝ Հայաստանի նախկին ՊԱԿ-ին, այդ տրամադրությունը փոխվեց:

Մահակներով ու վահաններով զինված ոստիկանությունը եւ հակաահաբեկչական հատուկ ջոկատի անդամները դիրքեր գրավեցին անվտանգության շենքի առջեւ: Ամբոխը ցրելու համար ոստիկանությունը մի քանի անգամ արտասվաբեր գազ օգտագործեց: Քաղաքացիական հագուստով ինչ-որ մարդիկ բղավում էին, թե ցուցարարների առաջնորդները “փախել են”. որոշ ականատեսների համոզմամբ, դա ոստիկանության կողմից փորձ էր շփոթության մեջ գցել ցուցարարներին:

Համաձայն պաշտոնյաների արած հայտարարությունների, ցուցարարների հետ բախման հետեւանքով երեք ոստիկաններ տեղափոխվել են հիվանդանոց: Ոչ մի հայտարարություն չի արվել վնասվածքներ ստացած ցուցարարների թվի վերաբերյալ, չնայած որ ասվում է, որ որոշ մասնակիցներ դաժանորեն ծեծվել են: Հանրապատության դատախազությունը հետաքննում է միջադեպը:

“Իմպիչմենտ” բլոկի ղեկավար Դավիթ Մաթեւոսյանը ու մի քանի այլ անձիք ձերբակալվել են, սակայն ավելի ուշ ազատ են արձակվել:

Մայիսի 10-ին արված հայտարարության մեջ պաշտոնյաները բռնարարքի մեղքը գցեցին ցուցարարների վրա, որոնք, ըստ նրանց, իրենք էին կռիվ հրահրում: Երթի մասնակիցների վարքագիծը, ոստիկանության բնորոշմամբ, “լկտի էր ու անհարգալից”:

“Այս կուսակցությունների նախորդ երթերի ժամանակ նույնպես եղել են խուլիգանական գործողության հրահրող կոչեր, բայց ոստիկանության կողմից ցուցաբերած զուսպ եւ հավասարակշիռ վերաբերմունքի շնորհիվ հնարավոր դարձավ վերահսկել իրավիճակը եւ խուսափել անցանկալի հետեւանքներից”, ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:

“Իմպիչմենտ” բլոկի ղեկավարներից մեկի` թերթի խմբագիրՆիկոլ Փաշինյանի կոչը ուղղված ցուցարարներին, անկասկած, շատ քիչ կօգնի նման կարծիքը փարատելու գործում. ”Այս բոլորից հետո, կա՞ արդյոք մեկը, ով կասկածում է մեր հաղթանակի մեջ”, բղավեց նա ցուցարարներին ընդհարումից քիչ հետո՝ ոչ հեռու գտնվող Ազատության հրապարակում:

Այդ հարցը, ինչպես նաեւ այն, թե արդյո՞ք դժգոհ մարդիկ հակված կլինեն միանալ ենթադրվող ընտրակեղծիքների դեմ հրավիրվելիք հանրահավաքներին, դեռ մնում է անպատասխան: 2004 թվականին ընդդիմության հանրահավաքները, որոնք բողոքում էին 2003 –ի նախագահական ընտրությունների դեմ, սակավամարդ էին եւ կոպիտ կերպով ճնշվում էին: [Մանրամասները տես the Eurasia Insight archive.]

Քաղաքական անկախ վերլուծաբան Դավիթ Պետրոսյանի պնդմամբ, “Հանրապետություն” կուսակցություն-“Նոր Ժամանակներ”-“Իմպիչմենտ” եռյակը, զգալի չափով միավորված քարոզարշավ է անում, համենայն դեպս՝ առայժմ: Կարելի է ակնկալել նաեւ այլ ընդդիմադիր կուսակցությունների մասնակցություն հետընտրական ցույցին, ասաց նա, միեւնույն ժամանակ նշելով, որ մայիսի 13-ին սպասվող ուժեղ անձրեւը կարող է նվազեցնել մասնակիցների թիվը:

Մի տաքսու վարորդ, մոտենալով Մատենադարանի ցույցին, թերահավատ հայացք նետեց։ ”Էստեղ էլ է քաղաքականություն լինելու”, զգուշացրեց նա ծիծաղելով: “Ու՞մ է է դա պետք”:

Խմբագրի կողմից. Մարիաննա Գրիգորյանը ArmeniaNow անկախ առցանց շաբաթաթերթի լրագրող է Երեւանում։ EurasiaNet-ի Կովկասյան նորությունների խմբագիր Էլիզաբեթ Օուենը նույնպես մասնակցել է այս հոդվածի պատրաստմանը:



Reprints: Want to use a EurasiaNet.org story or  photo on Armenia’s 2007 parliamentary elections? Please see our republication guidelines first.


Several thousand people attend a May 9 joint rally held by the Impeachment, Republic and New Times opposition parties. “Read More(Onnik Krikorian for EurasiaNet)

Many young people attended the rally. “Read More(Onnik Krikorian for EurasiaNet)

The leaders of the three parties now united signal to the crowd. “Read More(Onnik Krikorian for EurasiaNet)
ARMENIA: VOTE 2007 is a production of EurasiaNet.org with funding provided by the Open Society Institute. Copyright © 2007, EurasiaNet.org. EurasiaNet.org EurasiaNet.org
Armenia: Vote 2007 Feedback Resources Credits Email This Page