News & Views Election Diagram Photo Digest Parties & Players Your Response Q & A

go to news archive go to news main page

Հայաստանն ու Ռուսաստանը համակարծիք են, որ ընտրություններից հետո արտաքին քաղաքականությունը դժվար թե փոխվի

Հարություն Խաչատրյան
Հրապարակվել է 2007թ. մայիսի 10-ին

Գալիք խորհրդարանական ընտրություններից հետո փոփոխություններ հնարավոր են, բայց ինչպես մայիսի 10-ին եզրակացրեց կառավարության հովանավորած մի խորհրդաժողովին ներկա ռուս եւ հայ փորձագետների խումբը, դրանք դժվար թե դիպչեն Ռուսաստանի եւ Հայաստանի սերտ երկկողմ կապերին:

“Ինձ հաճախ հարցնում են. “Ի՞նչ տեղի կունենա ընտրությունուններից հետո”: Իմ պատասխանն է` արտաքին հարաբերությունների ոլորտում ոչինչ էլ տեղի չի ունենա”, ասաց քաղաքագետ, Լրատվամիջոցների Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: “Որոհետեւ Հայաստանում չկան այնպիսի ուժեր, որոնք ուզում են իշխանության գալ Ռուսատանի կամ Արեւմուտքի հետ եղած հարաբերությունները փչացնելու նպատակով`”:

Հայաստանի ընդդիմության համեմատաբար քիչ ծածկամիտ անդամները ունեն առավելապես արեւմտամետ կողմնորոշում, բայց ընտրարշավի առաջատար համարվողների կեցվածքն ավելի չափավոր է: Իսկ վերջիններից մի մասը, օրինակ` “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը, ավելի ակնառու ռուսամետ դիրք են ցույց տալիս:

“Բարգավաճ Հայաստան”-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը վերջերս մի ռուսական լրատվմիջոցի ասել է, որ Հայաստանի արտաքին հարաբերությունները պետք է 90 տոկոսով միտված լինեն դեպի Ռուսաստանն ու միայն 10 տոկոսով` դեպի Արեւմուտք: Սակայն կուսակցության ներկայացուցիչներից մեկը պնդեց, որ “Բարգավաճ Հայաստան”-ը պաշտպանում է ներկա կառավարության քաղաքականությունը, որը ձգտում է հավասարակշռություն պահպանել այդ երկուսի հետ Հայաստանի հարաբերությունների միջեւ:

Մոկվայում գտնվող ԱՊՀ Երկրների Ինստիտուտի տնօրեն, ռուսաստանյան Դումայի պատգամավոր Կոնսատանտին Զատուլինը անկասկած այս հանգամանքը նկատի ուներ, երբ հայտարարեց, որ խորհրդաժողովի անցկացման օրը հատուկ էր ընտրված: Խորհրդաժողովը կազմակերպվել էր Զատուլինի ինստիտուտի կողմից (որը հենց նույն օրը իր մասնաճյուղն էր բացել Երեւանում), ու օժանդակություն էր ստացել նաեւ Հայաստանի կառավարությունից:

“Ծայրահեղ կարեւոր է մեզ` Ռուսաստանում, իմանալ, թե ինչ իրավիճակ կլինի Հայաստանում` Ռուսաստանի համար մեծ կարեւորություն ունեցող երկրում”, ասաց Զատուլինը: Զատուլինը մեկն է ավելի քան 40 ռուս խորհրդարանականներից, որոնք դիտորդական առաքելություն ունեն մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում:

Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ մրցակցությունը կոնֆերանսում քննարկվող գլխավոր թեմաներից մեկն էր:

Գովաբանելով Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունը, Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, որը նաեւ իշխող Հանրապետական կուսակցության առաջատար անդամներից մեկն է, հավասիացրեց ներկաներին, որ այս երկիրը ցանկանում է պահպանել իր կապերն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հարավային Կովկասում շահեր ունեցող այլ երկրների հետ, ակնարկելով Միացյալ Նահանգներին ու այլ արեւմտյան երկրներին:

Նա շարունակեց` թե ե՜ւ Ռուսատանը ու ե՜ւ Արեւմուտքը ցանկանում են որ տարածաշրջանում կայունություն լինի, բայց նրանց մարտվարությունը տարբեր է: “Նրանցից յուրաքաչյուրը գտնում է, որ կայունության հաստատման լավագույն ձեւը իր սեփական գերիշխանության հաստատումն է: Հայաստանը չի կիսում այս տեսակետը, եւ այդ պատճառով դեմ է Հարավային Կովկասից Ռուսաստանի դուրս մղման փորձերին”, ասաց նախարարը:

Հարությունյանի որակմամբ, հայ-ռուսական հարաբերությունների առավել կարեւոր ասպեկտը նրանց համատեղ անդամակցություն է ԱՊՀ Հավաքական Անվտանգության Պայմանագրին: Նա ասաց, որ ինքը կնախընտրեր, որ հայ-ռուսական հարաբերությունները որակվեին ոչ թե որպես “գործակցություն”, այլ որպես “դաշնակցային հարաբերություններ”:

Իր կողմից, Ռուաստանի արտգործնախարարության բաժնի վարիչ Ալեքսեյ Գվինյանինը, որը խորհրդաժողովում ներկայացնում էր այդ նախարարությունը, գովաբանեց Հայաստանը որը Ռուսաստանին “անվտանգության լավ պաշար է տրամադրում, ինչը կարեւոր է, նկատի ունենալով Ռուսաստանի հիմնախնդիրները ինչպես Հյուսիսային, այնպես էլ Հարավային Կովկասում”: Ասես պատասխան սիրալիրություն անելով, Գվինյանինն ասաց, որ չի բացառվում, որ Մոսկվան կարող է մինալ արեւմտյան երկրների ջանքերին` որոնք ձգտում են համոզել Թուրքիային բացել իր սահմանը Հայաստանի հետ: Առաջարկ եղավ նաեւ, որ Հայաստանն ու Ռուսաստանը իրենց քաղաքականությունը այս հարցում համակարգեն:

Նաեւ ցուցադրվեց Հայաստանի` Արւեւմուտքի հետ ունեցած ցավոտ հարցերի “ըմբռնում”: Գվինյանինը այնտեղ հասավ, որ խորհուրդ տվեց հայաստանցիներին ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի (Եվրոպայի Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպության Դեմոկրատական Հաստատությունների եւ Մարդու Իրավունքների գրասենյակի) խորհուրդները չընդունել որպես “վերջին ատյանի ճշմարտություն”: Ինքը` Մոտկվան, ինչպես հայտնի է, ԵԱՀԿ-ի հետ հակասությունների մեծ փորձ ունի` կապված այդ կազմակերպության` նախկին ԽՍՀՄ-ում ունեցած գործունեության տարբեր կողմերի հետ:

Ռուս քաղաքագետ, “Մոսկովսկիե Նովոստի” թերթի գլխավոր խմբագիր Վիտալի Տրետյակովը ավելացրեց, որ նախկին ԽՍՀՄ երկրները թերեւս այլ ընտրությւն չունեն քան Ռուսաստանի հետ ինչ-որ դաշինք կազմելը, քանի որ ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն “չեն կարող անվերջ մեծանալ”: Նա եւս մի կախատեսություն արեց հօգուտ ռուս-հայկական կապերի ամրապնդման, այն է` թե ստեղծվելու է նախկին ԽՍՀՄ երկրների մի նոր կազմակերպություն, որում Ռուսաստանի ներկա նախագահ Պուտինը առաջատար դեր պետք է ունենա: Ըստ Տրետյակովի, դա կարող է տեղի ունենալ “այս տարվա վերջում, կամ եկող տարվա սկզբում”, բայց նա որեւէ լրացուցիչ մանրամասն չհաղորդեց:

Այնուհանդերձ, խորհրդաժողովը ցույց տվեց, որ Մոսկվայի ու Երեւանի միջեւ կապերը զերծ չեն խնդիրներից: Ռուսները չկարողացան պատասխանել ՀՀ խորհրդարանի Հանրապետական անդամ Արմեն Աշոտյանի հարցերին, թե այդյոք 1992թ ստորագրված ԱՊՀ ՀԱՊ-ի մասնակից երկրները օգնություն կտրամադրե՞ն Հայաստանին Ադրբեջանի կողմից “հնարավոր ագրեսիայի” դեպքում: Կամ` արդյոք Ռուսաստանը կարո՞ղ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եթե արեւմտյան երկրները ճանաչեն Կոսովոյի անկախությունը, ինչին Ռուսաստանը դեմ է:

Բարձրացվեցին նաեւ այլ խնդիրներ: Քաղաքագետ Իսկանդարյանը նշեց, որ Ռուսաստանը կորցնում է իր ավանդական ազդեցությունը Հայաստանում, քանի որ Մոսկվան “աշխատում է միայն պետության հետ, եւ ոչ [Հայաստանի] քաղաքացիների: 30-ից ավելի վերլուծական կենտրոններից միայն երկու-երեքն են գտնվում Ռուսաստանի օժանդակության տակ: Միեւնույն ժամանակ, ըստ նրա, ռուսաց լեզուն կորցնում է իր տեղը, զիջելով անգլերենին:

Մոսկվացի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը մի պարզ բացատրություն տվեց սրան; Նրա կարծիքով, Ռուսատսանը դեռ նոր է վերականգնվում 1990-ականների փլուզումից: Նա խոստացավ, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությանը տրվող օգնությունը “արագորեն կավելանա”:


Խմբագրի կողմից. Հարություն Խաչատրյանը երեւանցի հեղինակ է, որ մասնագիտանում է տնտեսական ու քաղաքական հարցերում:



Reprints: Want to use a EurasiaNet.org story or  photo on Armenia's 2007 parliamentary elections? Please see our republication guidelines first.


Konstantin Zatulin, director of the Russian Institute of CIS Studies, talks about Russian-Armenian relations. Read More(Dean C.K. Cox for EurasiaNet)

In addition to Zatulin, other prominent officials on Armenian-Russian relations spoke. Read More (Dean C.K. Cox for EurasiaNet)
ARMENIA: VOTE 2007 is a production of EurasiaNet.org with funding provided by the Open Society Institute. Copyright © 2007, EurasiaNet.org. EurasiaNet.org EurasiaNet.org
Armenia: Vote 2007 Feedback Resources Credits Email This Page