Ընտրության օր. Կստանձնի՞ խորհրդարանը նոր լիազորություններ
Գայանե Աբրահամյան
Հրապարակված է 2007թ մայիսի 11 ին
Մայիսի 12 –ին ընտրվելիք Հայաստանի նոր խորհրդարանը կլինի առաջինը, որը կօգտագործի նախագահի եւ խորհրդարանի լիազորություները հավասարակշռելու նպատակով 2005 թվականին ընդունված սահմանադրական բարեփոխումները: Սակայն վերլուծաբանները, ինչպես նաեւ ընդդիմության անդամները կասկած են հայտնում թե արդյո՞ք խորհրդարանը, որը Հայաստանի թվով չորորդ խորհրդարանն է անկախությունից ի վեր, կկարողանա արդյունավետ հակաշիռ հանդիսանալ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
“Սա առաջին անգամն է, երբ հնարավորություն է ստեղծվում տեղափոխել իշխանության կենտրոնը անձից՝ նախագահից դեպի քաղաքական մարմին` խորհրդարան”, ասաց ընդդիմադիր Ազգային Ժողովրդավարական կուսակցության ղեկավար, պատգամավոր Շավարշ Քոչարյանը: “Կգնա՞ Հայաստանը` օրինական, ժողովրդարանական պետության ուղությամբ, թե՞ նախկին միտումները կգերակշռեն` … կախված է ապագա խորհրդարանի որակից”:
Սերժ Սարգսյանի (որն այն ժամանակ պաշտպանության նախարար էր)` 2006 թվականի հուլիսին արված հայտարարությունը, ըստ որի նրա մասնակցությունը 2008 –ի նախագահական ընտրություններին կախված է այն բանից, թե ինչպիսի դիրքեր կունենա իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններից հետո, որոշ դիտորդների կողմից ընդունվել է որպես այդ անցման նշան:
Ըստ նոր Սահմանադրության, որը հաստատվել է 2005թ. հանրաքվեով, նախագահը կարող է նշանակել վարչապետ` միայն հիմնվելով խորհրդարանի մեծամասնության համաձայնության վրա, այլ ոչ թե իր սեփական հայեցողությամբ: Նախագահը կկորցնի կառավարության որոշումները վավերացնելու լիազորությունը, իսկ կառավարության նիստերը կվարի վարչապետը: Խորհրդարանի անդամները նաեւ իրավունք կունենան պաշտոնական հարցապնդումներ անել կառավարության գործողությունների վերաբերյալ:
Սակայն շատ դիտորդներ կարծում են, որ խորհրդարանի մեծացված լիազորությունները հիմնականում կմնան թղթի վրա: Ինքը՝ Նախագահ Քոչարյանը 2008 թվականին կթողնի իր պաշտոնը, այդպիսով իսկ ըստ էության սահմանափակելով արված փոփոխությունների ազդեցությունը իր վարչակազմի վրա:
“Ավանդույթները Հայաստանում կարեւոր դեր են խաղում”, նշեց քաղաքական վերլուծաբան, ընդդիմադիր “Այլընտրանք” քաղաքացիական շարժման անդամ Աղասի Ենոքյանը ”։ Եվ նրանք են թելադրում նախագահին որոշումներ կայացնել, այդ իսկ պատճառով շատ դժվար կլինի վերահսկել իշխանություններին”:
Միացյալ նահանգները եւ Եվրոպան հենց իրենք են ողջունել բարեփոխումները, քանի որ դրանցում ակնկալվում էր որպես իրենց ժողովրդավարարման խոստում:
. [ Մանրամասները տես Eurasia Insight archive.]
Բայց անկախ քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը գտնում է, որ սահմանադրական փոփոխությունները բավարար չէին Հայաստանում քաղաքական իշխանությունը ապակենտրոնացնելու համար:
“Չբերելով քաղաքական հիմնավորում, ընդդիմությունը դիտեց այդ հարցը ելնելով զուտ իր սեփական տեսակետներից, անձնավորեց բարեփոխումների ծրագիրը եւ չընդգրկեց ամենակարեվոր փոփոխությունները, որոնք կարող էին ավարտվել իշխանության իրական ապակենտրոնացմամբ”, ասաց Բոզոյանը: Որպես օրինակ նա նշեց այն, որ մարզպետները պետք է նշանակվեն նախագահի կողմից:
Որոշ դիտորդների կարծիքով ընդդիմությանը կարող է նույն սխալը կրկնել նաեւ մայիսի 12 -ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող 22 կուսակցություններից տասնչորսը, ինչպես նաեւ մեկ ընտրական բլոկը ընդդիմադիր են, որոնց թիվը, շատերի կարծիքով, կարող է նվազեցնել իրենց հնարավորությունները:/p>
[Ընդդիմադիր] կոլացիա ստեղծելու մի վերջին ճիգ արվեց, երբ մայիսի 3 –ին երեք ընդդիմադիր ուժեր` “Հանրապետություն” կուսակցությունը, “Նոր Ժամանակներ” կուսակցությունը եւ “Իմպիչմենտ” բլոկը միավորեցին իրենց ուժերը ընտրակեղծիքների դեմ երթեր կազմակերպելու համար։ Սակայն չկա ապացույց, որ այս կոալիցիայի քաղաքական եռանդը երկար ժամանակ կհերիքի: Մայիսի 9 –ին կոալիցիայի կողմից հրավիրված հանրահավաքը Ազգային Անվտանգության Ծառայության շենքր առջեւ հանգեցրեց ոստիկանության հետ բախման:
Կոալիցիայի անդամները հայտարարել են, որ իրենք մտադիր են դատական գործ հարուցել ոստիկանության դեմ, ինչպես իրենք են պնդում, ցուցարարների վրա հարձակման մեղադրանքով։ Նրանք նաեւ բողոքել են Երեւան քաղաքի պաշտոնյաների դեմ, որոնք իրենց խոսքերով, ընտրական իրավունքի բազմաթիվ խախտումներ են արել: Խումբը հայտարարում է, որ իրենց թույլ չեն տվել հանրահավաք անցկացնել Երեւանի կենտրոնական հրապարակում, պատճառաբանելով, որ Մայիսի 9-ի Հաղթանակի օրվան նվիրված համերգը տեղի է ունենալու այդտեղ, թեեւ այն դեռ չէր սկսված:
Ինչեւիցե, համագործակցության նման ձեւերը ոչ միշտ են տեւական բնույթ ունեցել ու վերածվել լուրջ մրցապայքարի։ Հայաստանի 41 ընտրական միամանդատ ընտրատարածքներից յոթում կա միայն մեկական թեկնածու, որոնք հիմնականում իշխանամետ կուսակցքւթյունների ներկայացուցիչներ են: “Ընտրությունը քոնն է” Հայաստանի ամենամեծ տեղական դիտորդական խմբի նախագահ Հարություն Համբարձումյանը այլ թեկնածուների բացակայությունը որակել է որպես “ժողովրդավարական սկզբունքների” հետ հակասություն:
Կրկնելով ավելի վաղ ներկայացված հասարկական կարծիքի հարցումների տվյալները, Լրատվամիջոցների Կովկասյան ինստիտուտի քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ Հայաստանի երկու կամ երեք ամենամեծ կուսակցությունները կզբաղեցնեն նոր խորհրդարանի 131 աթոռների մեծամասնությունը: [Մանրամասները տես Eurasia Insight archive.] Ընդդիմությունը, նրա կարծիքով, կունենա ավելի քիչ աթոռներ քան նա ունի այսօր:
“Ընդդիմադիր կուսակցություներից յուրաքանչյուրը մտածում է միայն իր սեփական խնդիրները լուծելու մասին”, ասաց Իսկանդարյանը: “Նրանք մի ընդհանուր նպատակ չունեն: Հետեւաբար, հաջորդ խորհրդարանում նրանք կլինեն ավելի թույլ եւ սակավաթիվ”:
Editor’s Note: Խմբագրի կողմից. Գայանե Աբրահամյանը ArmeniaNow անկախ առցանց շաբաթաթերթի լրագրող է Երեւանում։
