Ըստ կառավարության, այս ընտրությունները. “Հայաստանի պատմության մեջ լավագույնն են”
Մարիաննա Գրիգորյան
Հրապարակվել է 2007թ. մայիսի 12-ին
Չնայած քվեարկության կարգի խախտումների մասին զանազան հայտարարություններին, խորհրդարանական ընտրությունները, որոնք ամենուրեք դիտարկվում են որպես Հայաստանի ժողովրդավարության քննություն, մայիսի 12-ին խաղաղ ընթացան: Կառավարությունը ողջունեց քվեարկությունը, գտնվլով, որ այն հաստատել իր նախորդ կանխագուշակումը, ըստ որի ընտրությունը պետք է անցներ արդար եւ ազատ: Մինչդեռ ընդդիմադիր կուսակցությունները դեռեւս չնե որոշել, թե որը կլինի իրենց հաջորդ քայլը:
Տեղական ժամանակով երեկոյան ժամը 8 –ին ավարտված քվեարկությունից հետո հանրային հեռուստաընկերության հաղորդավարը ընտրությունները անվանեց թերեւս լավագույնը, որը երբեէ անցկացվել է 1991 թվականի Հայաստանի անկախության հռչակագրի ընդունումից ի վեր:
Առավոտյան նման տեսակետ էր հայտնել նաեւ իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը, երբ քվեարկում էր Երեւանի կենտրոնում:
“Ես շատ կցանկանամ, որ ընտրությունները մեր ժողովրդի եւ բազմաթիվ դիտորդների կարծիքով լինեն լավագույնը Հայաստանի պատմության մեջ”, ասաց նա:
“Ամեն ինչ լավ է ընթանում, եւ եթե այսօրվա ընտրական գործընթացը համապատասխանի ընդհանուր նախընտրական գործընթացին, ապա միջազգային դիտորդների կողմից մենք լավ գնահատանքի կարժանանանք”, կանխատեսեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը քվեարկելուց հետո:
Տեղում ընտրական դիտորդական առաքելություն իրականացնող խմբերից ամենամեծի՝ Եվրոպայի Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպության նախնական գնահատականները սպասվում են մայիսի 13-ին: Նույն օրը` տեղական ժամանակով երեկոյան ժամը 8-ին սպասվում է
Տեղական քաղաքական վերլուծաբանները կարծում են, որ արդյունքները կարեւոր ցուցանիշ կլինեն 2008 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում քաղաքական ուժերի հավանական դասավորության տեսանկյունից: Սակայն նախագահ Ռոբերտ Քոչարյանը այդպես չի կարծում:
“[2005թ] սահմանադրական բարեփոխումներից հետո ինչպե՞ս կարող է նախագահը, չունենալով խորհրդարանում ոչ մի լուրջ հենարան, լինի կարեւոր ֆիգուրա ու ղեկավար [պետության] ”, քվեարկելուց հետո ասաց Քոչարյանը: “Եթե խորհրդարանի մեծամասնության կողմից լինի ուժեղ աջակցություն, ապա մենք կունենանք հզոր նախագահ: Իսկ եթե ոչ, ապա նա որոշ չափով կլինի միայն ձեւական անձ”:
Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի (ԿԸՀ) փոխնախագահ Աբրահամ Բախչագուլյանը մայիսի 12 ի գիշերը հայտարարեց, որ տասնհինգ ընտրատարածքների նախնական տվյալների համաձայն Հայաստանի Հանրապետական կուսակցությունը առաջատար է 1016 ձայնով, տասնապատիկ գերազանցելով Հայ Հեղափոխական Դաշնակցությանը (ՀՅԴ), որ կառավարական կոալիցիայի կրտսեր գործընկերն է: Տեղական լրատվական գործակալությունների հաղորդմամբ, իշխանամետ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը մի փոքր ետ էր մնում ՀՅԴ-ից, իսկ ընդդիմադիր “Օրինաց Երկիր” կուսակցությունը 51 ձայնով գտնվում էր չորրորդ տեղում:
ԿԸՀ հրապարակել է, որ Հայաստանի 2 միլիոն 285 հազար 830 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 59,4 տոկոսը, ինչը ավելի քան իննը տոկոսով բարձր է, քան 2003 –ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Վարչապետ Սերժ Սարգսյանը ավելի վաղ կանխագուշակել էր քվեարկողների բարձր ակտիվություն: ”Որովհետեվ մենք բոլորս անցկացրել ենք լավ քարոզարշավ”, ասաց նա լրագրողներին:
Սակայն որոշ տեղական դիտորդներ եւ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ կարծում են, որ բարձր ցուցանիշը արդյունքն է նաեւ այն “լավ աշխատանքի” , որ արվել է ընտրության օրը:
Շաբաթ առավոտյան հասարակական տրանսպորտի քանակը Երեւան քաղաքում անբավարար էր: Երթուղային տաքսիները, որոնք սովորաբար լցնում են կենտրանական փողոցները, չէին երեւում: Մինչդեռ միկորավտոբուսներ ու ավտոբուսներ, իսկ երբեմն նաեւ տաքսիներ, կարելի էր տեսնել ընտրատեղամասերի մոտ: Ընդդիմության անդամները եւ տեղական դիտորդները հայտարարում էին, որ դրանցով նրանք բերում էին ընտրողներին:
Երեւանի Նորագավիթ թաղամասի 12/26 ընտրական տեղամասում Հայաստանի նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը EurasiaNet ին հայտնեց, որ ընտրողներին քվեարկության բերում էին ավտոբուսներով ու երթուղային տաքսիներով, եւ նրանց տրվում էին կանաչ գրիչներ` Հանրապետական կուսակցության օգտին քվեարկելու համար: Ալավերդյանը ընդդիմադիր “Ժառանգություն” կուսակցության կողմից ընտրություններում համամասնական կարգով ներկայացված թեկնածու էր:
ԿԸՀ ներկայացուցիչները ելութ ունեցան հեռուստատեսությամբ ու հերքեցին հաճախակի ստացվող հայտարարությունները կապված իբրեւ հատուկ գույնի գրիչների, ոչ ճիշտ ընտրացուցակների, “կարուսելային քվեարկության”, ինչպես նաեւ քվեատուփերի “լցոնման” հետ:/p>
“Մարդիկ կարող են քվեարկել ինչ գույնի գրիչներով որ ուզում են”, ասաց ԿԸՀ –ի փոխնախագահ Բախչագուլյանը ի պատասխան նման հայտարարություների: PanArmenian.Net լրատվական գործակալության հաղրդման համաձայն, քվեարկության ավարտից (երեկոյան ժամը 8-ից) մեկ ժամ առաջ Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը ընտրախախտումների վերաբերյալ ստացել էր երեսուն բողոքներ, հիմնականում կապված ընտրացուցակների հետ:
Քվեների բացահայտ գնումը մեկ այլ հաճախակի հանդիպող մեղադրանք է, որ ներկայանում են ընդդիմության անդամներն ու տեղական ընտրական դիտորդները. այն մեծ մասամբ ուղղված է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը եւ որոշ դեպքերում, նաեւ իշխանամետ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությանը, որը համարվում էր Հանրապետական կուսակցության գլխավոր մրցակիցը:
Տեղական որոշ դիտորդներ հայտարարությունների համաձայն, ձայների գնումը, ընդ որում մի քվեի համար վճարվում էր 5-ից 20 ամերիկյան դոլարի համարժեք դրամ, արվում էր նույնիսկ ընտրատեղամասերի մոտակայքւմ:
“Ընտրակաշառքների եւ ահաբեկումների բազմաթիվ դեպքեր են եղել”, EurasiaNet.-ին հայտնեց Հելսինկյան ընկերակցության նախագահ Ավետիք Իշխանյանը:
Վանաձոր քաղաքում, որը Երեւանից125 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում, Հելսինկյան Ասամբլեայի Վանաձոր քաղաքի մասնաճյուղի նախագահ Արթուր Սաքունցը հայտարարեց, որ 2000 դրամից ( մոտավորապես 5,61 դոլար) մինչեւ 4000 (մոտավորապես 11,21 դոլար) դրամ կանոնավոր կերպով առաջարկվել են ձայների համար: “Այստեղ ընտրողները հենց իրենք են մասնակցում ու ուղղակիորեն խրախուսում են քաղաքական կաշառքը”, նշեց նա: “Իհարկե, սա իրենց կյանքի վատ պայմանների արդյուքն է , երբ մարդ կարիք ունի երկուսից չորս հազար դրամի”:
Ինչեւէ, առայժմ Իշխանյանը եւ այլ դիտորդներ սպասում են վերջնական արդյունքներին: “ Մենք ավելի վատ սպասումներ ունեինք”, ասաց Իշխանյանը: “ “Դեռեւս պարզ չէ, թե արդյոք ընտրատեղամասերը փակվելուց եւ քվեաթերթիկների հաշվման սկսելուց հետո կլինե՞ն խախտումներ, ինչպես դրանք եղան նախորդ ընտրությունների ժամանակ”:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հերքել է բոլոր այն տեղեկությունները, ըստ որի նրա անդամները ներգրավված են եղել քվեներ գնելու նման մեքենայությունների մեջ: Նույնն արել է եւ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը եւ հայտարարել, որ ընտրությունները “լավ են” ընթացել:
“Ընտրությունները նորմալ կերպով ընթացան, բացառությամբ մի քանի փոքր խախտումների, ընտրացուցակների անճշտությունների եւ տեղական խախտումների: Սակայն ես չեմ կարծում, որ դրանք կազդեն ընտրությունների արդյունքի վրա”, ասաց “Բարգավաճ Հայաստան” կուսակցության խոսնակ Բաղդասար Մհերյանը :
Մի քանի այլ առաջատար կուսակցություններ, թե՜ իշխանամետ (Հայ Հեղափոխական Դաշնակցութուն) եւ թե՜ ընդդիմադիր (Ազգային Ժողովրդավարական Կուսակցություն, “Ազգային Միաբանություն”, Հայաստանի Ժողովրդական կուսակցություն, “Օրինաց երկիր”), զերծ մնացին ընտրությունների վերաբերյալ որեւէ հայտարարություն անելուց, EurasiaNet.-ին ասելով, որ նրանք հայտարարություն կանեն մայիսի 13 ին ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո:
Կոշտ ընդդիմադիր կոալիցիան, կազմված “Հանրապետություն” ու “Նոր Ժամանակներ” կուսակցություններից, ինչպես նաեւ “Իմպիչմենտ” բլոկից, արդեն իսկ հայտնել է իր մտադրության մասին` կիրակի օրը Երեւանում հրավիրել հանրահավաք ուղղված ենթադրվող համատարած ընտրակեղծիքների դեմ:
Խմբագրի կողմից. Մարիաննա Գրիգորյանը ArmeniaNow անկախ առցանց շաբաթաթերթի լրագրող է Երեւանում։
